76477 դիտում
23:01 28-01-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 42–ամյա վարորդը Mercedes Sprinter-ով բախվել է իր առջև հայտնված թափառող շանը, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. շունը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Մանվել Սեդրակյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի 17 FG 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածով և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներր չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Արսեն Ասատրյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է վարորդի առջև հայտնված թափառող շունը: Ավտոմեքենան բախվել է շանը, շունը սատկել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ կողաշրջվել է:
Վարորդը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերություն, սակայն դեռևս պարզ չէ, թե ԱՊՊԱ ընկերությունը կփոխհատուցի վնասը, թե ոչ, իսկ ԱՊՊԱ-ն՝ «Սիլ ԻՆշուրանս» ընկերությունն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+