51664 դիտում
11:48 15-10-2017
Արարատի մարզում 32–ամյա վարորդը BMW-ով բախվել է շանը. շունը սատկել է, BMW-ն՝ կողաշրջվել. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Սահակյանը իր վարած BMW մակնիշի 35 GD 383 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհին հարվածել է ճանապարհին հայտնված շանը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը, նրա ուղևորներ, Գետափ գյուղի բնակիչներ, 59-ամյա Անահիտ Սահակյանը, 9-ամյա Մարտիկ Սահակյանը և Վերնաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Էմմա Մկրտչյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նրանց հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Հովհաննես Ստեփանյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հարվածելուց հետո շունը սատկել է, իսկ կողաշրջվելու հետևանքով էլ ավտոմեքենայի անվահեծանն է կոտրվել:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունայնն ու Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Էդգար Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ վարորդն ու ուղևորները ազգականներ են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+