59107 դիտում
14:36 28-01-2019
Ողբերգական վրաերթ Գյումրիում. 42-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքում՝ Տիգրան Մեծի փողոցում, իր վարած Mercedes մակնիշի 33 TՏ 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ՝ 79-ամյա Իզաբելա Ղարիբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժաժնմունքի պետ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, և մինչ նա դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, որից հետո դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Խորեն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք;
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում ոստիկանության ծառայող էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ