Մոսկվայում ձյան առատ տեղումները վերջին 68 տարվա ռեկորդ են գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 26-ին, Մոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձյան շերտը մոտենում է կես մետրի:
Հունվարի 26-ին ձյան առատ տեղումների նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ:
Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12:
Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:
Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ: