Ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Դոնի Ռոստով տանող մայրուղին. տեսանյութ
Ռուսաստանի Դոնի Ռոստով տանող մայրուղին կաթվածահար է եղել ձյան առատ տեղումների պատճառով: M4 մայրուղում առաջացած խցանման մեջ արգելափակվել են հարյուրավոր մեքենաներ:
Ժամանել են 15 օպերատիվ խմբեր՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճանապարհային ոստիկանությունից, ինչպես նաև հատուկ տեխնիկա, որը դուրս է բերում արգելափակումից խցանման մեջ հայտնված ավտոմեքենաները: