Ճապոնիայում ձյան ռեկորդային առատ տեղումները 11 մարդու կյանք են խլել. կա ավելի քան 1 500 վիրավոր. տեսանյութ
Ճապոնիայում վերջին 45 տարվա ընթացքում ձյան ռեկորդային առատ տեղումները դարձել են 11 մարդու մահվան պատճառ: Ավելի քան 1 500 մարդ վնասվածքներ է ստացել: Երկրում հազարավոր ավիաչվերթներ չեղյալ են հայտարարվել:
Տեղումներն առանց էլեկտրականության են թողել 32 շրջանների հազարավոր ընտանիքներ:
Խոշոր խափանումներ են առաջացել Ճապոնիայի տրանսպորտային համակարգի աշխատանքում:
Երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է մեծ ուշացումներով: Փակ են երկրի հիմնական ավտոճանապարհները:
Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի կենտրոնական մասում ձյան առատ տեղումների պատճառով ստացած վնասվածքներից արդեն 15 մարդ է մահացել: