211652_close_icon
views-count4773 դիտում article-date 13:43 26-01-2019

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր