Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: