211652_close_icon
views-count3792 դիտում article-date 19:48 25-01-2019

Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին, թե ինչու՞ է Ալիևի մոտ հույս արթնացել...

[b]Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է. [/b] Դեռ մի կողմ թողնենք այն փաստը որ և՛ Ալիև կրտսերն և՛ Նիկոլը Հայաստանի նախկին իշխանություններին նույն գնահատականն են տալիս՝ համարելով այն հանցավոր ռեժիմ... Ինձ անչափ հետաքրքիր է Նիկոլն իր բնութագրմամբ կիրթ Ալիև կրտսերի հետ հանդիպումներին ի՞նչ է ասել, որ մեր ժամանակավոր հարևան սուլթանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլի իշխանությունը չի կրկնելու Ալիևի խոսքերով Հայաստանի նախկին հանցավոր ռեժիմի սխալը, որն ըստ սուլթանի այն էր, որ նախկինները չէին ընդունում, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածք է և պետք է ազատագրված տարածքները հետ վերադարձնել... Այսինքն՝ Ալիևը Նիկոլի հետ շփումներից տպավորություն է ստացե՞լ, որ Նիկոլն ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ չի հողերը տալուն կամ ընդունելու, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածքն է: Ի՞նչ է սա նշանակում Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին, թե ինչու՞ է Ալիևի մոտ նման հույս արթնացել... Ի դեպ՝ սուլթանը նաև նշել է, որ վերջին ամիսներին Նախիջևանի հատվածից իրենց հաջողվել է ավելի քան 10000 հա մակերեսով տարածք մեր պետության տարածքներից վերցնել, իրենց հսկողության տակ և այս մասով ևս ՛ Նիկոլը պետք է անհապաղ բացատրություն տա... Ի դեպ՝ Ալիևի այս արտահայտությունից հեչ էլ չի երևում, որ սուլթանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության հակառակ՝ ասում է , եթե հողերը հետ չտաք՝ պատերազմով կվերցնեմ և այս պարագայում չեմ հասկանում ինչու՞ են Նիկոլենք ձգտում մեր հասարակությանը պատրաստել խաղաղության, հատկապես երբ մենք ագրեսոր չենք և մենք չէ, որ պատերազմ ենք ուզում...

Նմանատիպ նյութեր