211652_close_icon
views-count6033 դիտում article-date 20:57 04-12-2020

Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան

[url=https://news.am/arm/news/617147.html]NEWS.am[/url]-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանը գտնվում է շատ բարդ, սակայն ոչ անելանելի վիճակում: Յուրաքանչյուր պետություն ունի առաջընթացի եւ անկման փուլերը: Անցած պատերազմում ադրբեջանցիներին օգնել են թուրքերը. նրանք պայքարել են մեկի պես եւ հաղթել: Իսկ սեւերի եւ սպիտակների բաժանող ոչ կոմպետենտ իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ Հայաստանը չի կարողացել օգնել Արցախին պաշտպանել իր տարածքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան ընկել են առավելագույնը մեկ շաբաթում, իսկ 1.5 մլն բանակ ունեցող եւ հայտնի «Մաժինոյի գծով» Ֆրանսիան՝ 6 շաբաթվա ընթացքում: Մեր Հերոսներն առանց նորմալ սպայական հրամանատարության, լրջորեն զիջելով սպառազինության մեջ բազմաթիվ անգամ գերազանցող զորքերին եւ հրամկազմին, որը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն է, դիմադրել են 44 օր: Հերոսներն են, անշուշտ: Ընկածների համար սգում է ամբողջ ազգը, եւ մենք կհիշենք նրանց հավերժ: Արյդո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր տեղի ունեցածում: Իհարկե, ոչ՝ չնայած հենց նա պետք է պատասխանատվություն կրի: Մեղավոր են նրանք, ովքեր վերածել են նրան կառավարվող ընդդիմության եւ, այնուհետեւ, կորցրել կառավարումը: Մեղավոր են նրանք, ովքեր հրապարակներում հավատացել են նրան՝ հույս ունենալով լավագույնը ստանալ, ինչը վերածվել է լիարժեք տապալման: Սակայն կյանքն ու մեր պատմությունը շարունակվում են: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անկեղծ լինենք, քաղաքական անէություն: Ապա պետք է փնտրել փրկություն Հայաստանի ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող համախմբող անձնավորության մեջ: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Իմ կարծիքով՝ սուրբ կարող է լինել Կաթողիկոսը, իսկ պետության ղեկավարը պետք է հաջողակ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեղավոր: Արցախում ամենահաջողակ ղեկավարը եւ պատերազմում հաղթածը, ինչպես նաեւ Հայաստանում հաջողակ ղեկավարն ու տնտեսությունը ոտքի հանած անձը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ նա բոլորից լավ այսօր կարող է հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առջեւ: Դա իմ անձնական կարծիքն է: Եվ կա գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, թե այդ անձը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, ով եւս հաջողակ է եւ կոմպետենտ, եւ ես հայ ժողովրդին կոչ եմ անում աջակցել նրան այս դժվարին ժամանակներում: Մեր ընտրությունը մեծ չէ, իսկ ժամանակը սուղ է»:

Նմանատիպ նյութեր