Դե Խեան և Վալենսիան բաց կթողնեն «Արսենալի» հետ հանդիպումը
«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչ հանդիպմանը:
Թիմի կազմում չէ Դավիդ դե Խեան, դարպասապահներից գնացել են Սերխիո Ռոմերոն, Լի Գրանտն ու Ժոել Պերեյրան:
Բացի այդ, հանդիպումը բաց կթողնեն Անտոնիո Վալենսիան, վնասվածք ունեցող Քրիս Սմոլինգը, Մարուան Ֆելայնին և Մարկոս Ռոխոն:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին:


