Ջորջ Սորոսը վախենում է ավտորիտար պետություններում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումից
Ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ վախենում է ավտորիտար պետություններում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումից:
Ինչպես հաղորդում է DW-ն, նա այս մասին հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ:
Վերջինս բաց քաղաքացիական հասարակության համար «մահացու վտանգավոր» է համարել, օրինակ, ինքնուսույց մեքենաների ու արհեստական ինտելեկտի օգտագործման հնարավորությունը՝ համարելով այն տոտալիտար իշխանությունների կողմից վերահսկողության գործիք:
Որպես օրինակ՝ Սորոսը նշել է Չինաստանի իշխանությունների կողմից ներդրվող սոցիալական վարկանիշի համակարգը, ըստ որի կատարվում է քաղաքացիների գնահատումը պետությանը վտանգ սպառնալու հավանականության առումով: Չ
Սորոսը սուր քննադատության է ենթարկել նաև Չինաստանի քաղաքական-տնտեսական էքսպանսիան: Նրա խոսքով՝ «Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակում ենթակառուցվածքային ներդրումների միջոցով Չինաստանը փորձում է ընդլայնել իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը անդամ երկրների վրա:
«Փաստացի ամբողջ աշխարհի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելու փոխարեն, Թրամփը պետք է կենտրոնանա Չինաստանի վրա»,-ընդգծում է նա:
Սորոսի կարծիքով՝ ԱՄՆ-ում կանաչ լույս են վառում չինական հեռահաղորդակցային ZTE ու Huawei կոնցեռնների ճանապարհին: Եթե չինական ընկերությունները գերակշռող դիրք գրավեն 5-րդ սերնդի (5G) բարձրարագ բջջային կապի տեխնոլոգիաների շուկայում, ապա Սորոսի կարծիքով՝ մնացյալ աշխարհի համար դա կնշանակի անկանխատեսելի ռիսկեր տեղեկատվական անվտանգության ոլորտում: