Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հունվարի 24-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Աղսու» կոչվող հանդամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան: