Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ծաղրանքների Է ենթարկվում. ՅՈՒՆԵՍԿՕ
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկվում ամսական առնվազն մեկ անգամ: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զեկույցում, փոխանցում է Ria Novosti-ն:
«Աշակերտների գրեթե մեկ երրորդը՝ 32 տոկոսը, դպրոցում հասակակիցների ծաղր ու ծանակին է ենթարկվում ամսական գոնե մեկ անգամ»,- ասված է փաստաթղթում"
Զեկույցը պատրաստվել է աշխարհի 144 երկրներից ստացված տվյալների հիման վրա: Համաձայն դրա՝ բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, ֆիզիկական ծանակը ծաղրանքներից առավել տարածվածն է, իսկ սեռական ծանակը՝ տարածվածությամբ երկրորդ տեսակը:
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հոգեբանական ծաղրանքներն առավել տարածվածներն են, իսկ կիբեռբուլինգի (ծաղրանքներ սոցիալական ցանցերի ու ամբողջությամբ վերցված Համացանցի միջոցով) է ենթարկվում առնվազն յուրաքանչյուր տասներորդ դպրոցականը:
Նշվում է, որ աշակերտների ավելի քան մեկ երրորդը (36 տոկոս) մասնակցում է ծեծկռտոցների։