211652_close_icon
views-count2533 դիտում article-date 11:19 24-01-2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը՝ Արցախում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն անցկացնելու առնչությամբ

Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել գրառմամբ, որում մասնավորապես ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը. «Հարգելի՛ հայրենակիցներ Երեկ մասնակցել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու և մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու Սփյուռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ հարգանք վայելող դաշնակցական Ընկերներիս հետ: Նախ ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցության ունեցած մոտ 130 տարիների գործունեությունը խիստ շաղկապված է հայ ժողովրդի պատմության հետ: Ֆիդայական շարժման, Առաջին Հանրապետության հռչակման, Սփյուռքում հայապահպանության և Հայ Դատի խնդիրների, ի վերջո Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Բայց այս ամենով հանդերձ՝ ես առավելապես կցանկանայի ընդգծել իմ վարչապետության 10 տարիների ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամենուր՝ Ավստրիալիայում, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկյան մայրցամաքի երկրներում, ի դեմս Դաշնակցության ներկայացուցիչների` տեսել եմ հայության համար և հանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը: Համոզված եմ` Դաշնակցության հետ միասին Հայ Դատի վերջնահաղթանակի, ազատ, անկախ ու հզոր Հայաստանի և Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք»,-ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր