1949 դիտում
21:59 20-09-2019
«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպմանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից ներկայացվել է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված թեկնածուի շուրջ գաղափարն անընդունելի է իրենց համար: «Դաշնակցության հետ մեր քաղաքական հարաբերությունները բարձր եմ գնահատում, և առաջիկա ընտրական պրոցեսներում ու հետընտրական շրջանում անհրաժեշտ համագործակցության հնարավորություններ եմ տեսնում, բայց մեզ համար անընդունելի են համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցությունները»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը կարևորել է ներկայացված օրակարգում ներառված համընդհանուր հարցերի շուրջ «Ազատ հայրենիք» կուսակցության ունեցած դրական մոտեցումները՝ ընդգծելով, որ նման կոնսուլտացիաները քաղաքական տեսակետների ճշգրտման համար արդյունավետ ձևաչափ է համարում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են նաև հանրապետությունում առկա ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:
[b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին