211652_close_icon
views-count34331 դիտում article-date 11:30 23-01-2019

Լոռու մարզի Բազում համայնքում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են մանկատուն. պատճառը բնակության համար սարսափելի պայմաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Բազում համայնքի ԽՀՀ նախագահի, ՈԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ԱԾԽՄ 4 անչափահասներ՝ սանիտարահիգիենիկ վատ վիճակում, բարձր ջերմությամբ: Մարզպետարանի ԸԿԵԻՊ բաժինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկել դեկտեմբերի 25-ին N16 եզրակացությունը, որով սահմանել է շուրջօրյա խնամք՝ հաստատությունում: Մանկատան բազմամասնագիտական խումբը հրատապ օգնություն է ցուցաբերել երեխաներին՝ ապահովելով անհրաժեշտ ծառայություններով, կահավորված ննջարանով, հանգստի սենյակով, սպորտային սենյակով, մասնագիտական թիմով, որի կողմից կազմված երեխաների անհատական զարգացման ծրագրերում առաջին և ամենակարևոր կետը ընտանիքի վերամիավորումն է, երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք՝ ծնողների մոտ ծնողավարման և կենցաղավարման հմտությունները զարգացնելուց և կոմունալ կենցաղային պայմանները բարելավելուց հետո: Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը շատ ուշադիր է իր համայնքի երեխաների նկատմամբ, այցելում է մանկատուն և, տեսնելով մանկատանը ցուցաբերված հոգատարությունը, շնորհակալություն է հայտնել մանկատան տնօրեն Մ. Դավթյանին և աշխատակիցներին՝ իր համայնքի 4 երեխաներին մանկատանը լավ վերաբերմունքի և ծնողական ջերմություն տալու համար: Այս երեխաները տարիներ շարունակ գտնվել են բարձիթողի վիճակում: Իր խոսքում նշել է, որ ինքը այդ երեխաների նկատմամբ պատասխանատու է և ցանկանում է, որ երեխաները մնան Վանաձորի մանկատանը, որպեսզի ծնողների և երեխաների հուզական կապը չխաթարվի, որը կազդի երեխաների հոգևիճակի վրա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԸԿԵԻՊ վարչության ուղեգրման հիման վրա Անտինյանների ընտանիքի 4 անչափահասները պետք է տեղափոխվեն «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, ինչը վկայում է այն մասին, որ դեպքը խորքային չի ուսումնասիրվել և մարդկային վերաբերմունք չի ցուցաբերվում ընտանիքի նկատմամբ: Տարածական հեռավորությունը ծնողների և երեխաների միջև միայն կխանգարի ընտանիքի վերամիավորմանը, և մեր հասարակությունը կունենա ևս 4 խեղված ճակատագրեր։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր