64246 դիտում
12:42 16-02-2017
SHAMSHYAN.com-ը դիմում է խնդրանքով. մոր մահից հետո Դարակերտում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները, որոնցից 3-ը ապագա զինվորներ են, մեր օգնության կարիքն ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Դարակերտ գյուղում ապրող Ավետյանների 5 հոգանոց ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: 4 անչափահաս երեխաների մայրը՝ Գայանեն, մահացել է 10 ամիս առաջ՝ չարաբաստիկ հիվանդությունից: Երեխաները մոր մահվան հետ չեն համակերպվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կյանքից վաղաժամ հեռացած Գայանեի եղբայրն ասում էր. «Ես քույր եմ կորցրել ու մինչեւ հիմա քրոջս մահից հետո ոչ մեկը չի լրացնում իրա տեղը: Բայց, ինչ անենք, Աստված նրան այդքան կյանք էր տվել»:
Գայանեի հիվանդության դեմ երկար են պայքարել, բայց կյանքը փրկել չեն կարողացել: Հիմա 4 անչափահաս երեխաները հոր՝ Խաչիկի խնամքին են մնացել: Հոգատար հայրը երեխաների մաքրության, խնամքի ու սննդի հարցերով անձամբ է զբաղվում: Թեեւ միաժամանակ աշխատել ու անչափահաս երեխաներին խնամելը շատ բարդ գործ է, սակայն Խաչիկը դժվարություններից չի տրտնջում: Ավելի շատ աշխատանքի բացակայությունից ու ֆինանսական խնդիրներից է նեղվում՝ ասելով, որ Դարակերտում աշխատանք գտնելը դժվար է:
Հիմա օրավարձով է աշխատում, սակայն ոչ ամեն օր: Երկու, երեք օրը մեկ 3.000 դրամ է վաստակում, բայց անչափահաս երեխաների համար անհրաժեշտ ծախսը հոգալ չի հասցնում: Երեխաներից մեկը հաշմանդամություն ունի: 4 տարի է՝ բուժվում է ու հետագայում էլ պետք է շարունակի, բայց ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս, որ բուժումը, ինչպես հարկն է, կատարվի:
Օրինակ, հիմա պետք է լողի հաճախի, բայց առայժմ հետաձգում են: Կենցաղային պայմաններից զուրկ ընտանիքն ապրում է անշուք տանը: Երեխաներին հագուստի հարցով արտասահամանում ապրող ծանոթներն են օգնում: Ժամանակ առ ժամանակ Արգավանդ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Գրիգորն էլ է օգնում:
Ավետյանների ընտանիքը շնորհակալ կլինի ցանկացած օգնության համար: Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել [b]093-34-85-47[/b] հեռախոսահամարին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+