2491 դիտում
22:07 22-01-2019
«Տոտենհեմի» դժբախտությունները շարունակվում են
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ծնկահոդի վնասվածք է ստացել՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ խաղում (2:1):
Ակումբի պաշտոնական թվիթերը հայտնում է, անգլիացի ֆուտբոլիստը կարող է մարզումներին վերադառնալ մարտի սկզբներին:
Այս մրցաշրջանում Դելե Ալին ԱՊԼ-ի 17 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ սա «Տոտենհեմի» հերթական լուրջ կադրային կորուստն է. ավելի վաղ վնասվածք էր ստացել և մինչև մարտի սկզբները շարքից դուրս էր եկել թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնը:
Նմանատիպ նյութեր
15219 դիտում
12:34 13-11-2020
Մեր դժբախտությունները, ցավոք, նոր են սկսել
1660 դիտում
20:37 10-03-2016
Տոմաս Տուխել. «Տոտենհեմի» հետ երկու լարված հանդիպում է սպասվում
5640 դիտում
19:04 11-03-2016
Տոմաս Տուհելը հայ մարզիչների համար վերլուծել է «Տոտենհեմի» հետ խաղը