211652_close_icon
views-count69591 դիտում article-date 14:58 22-01-2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերեցին Արաբկիրում՝ Varks.am-ում ավազակային հարձակում կատարողին. նա ուսանող է, հայրն էլ՝ գործարար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, ՔՀԲ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի) և Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները (բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ) հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպությունում դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Սամուել Ֆարմանյանն է, ով քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջին պահից մինչև նրան հայտնաբերելը, ոստիկանները բազմաթիվ օպերատիվ գործողություններ են կատարել ու հիմնավոր փաստերի հիման վրա նոր միայն վնասազերծել են Ս. Ֆարմանյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի ԲՈՒՀ-երից մեկի տնտեսագիտական բաժնի ուսանող է, իսկ հայրն էլ՝ անհատ ձեռներեց, ով զբաղվում է ավտոմեքենաների քսանյութերի ու յուղերի առք ու վաճառքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115408/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել էր, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեին կասկածյալի տվյալները։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին ներսում կատարում են աշխատանքներ։ [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկված 25-ամյա Սամուել Ֆարմանյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0807378001548155270615264.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Police.am-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր