17510 դիտում
19:59 23-09-2024
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից տաք հետքերով հայտնաբերված առանձնապես ծանր հանցանքների մեջ կասկածվողը ձեռնաշղթայված դատարանից տեղափոխվեց Արմավիրի բանտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Սահակյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից տաք հետքերով հայտնաբերված և Արաբկիրի քննչական բաժին ներակայացված Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա․-ի նկատմամբ, ով կասկածվում է առանձնապես ծանր հանցանքների մեջ՝ անձի առևանգում, ծեծ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արամայիս Ասատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել է խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Արամայիս Ասատրյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել էր, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել էր մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ արարքը կատարել էր Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել էր նաև ոմն Արմանը:
Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևագում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին՝ ոմն Արմանը հանդիսանում է Երևանի բնակիչ, 42ամյա Արման Պ.-ն և ժամերի ընթացքում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել էին, որ կասկածյալ Մարտին Ա.-ն գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում ու ոստիկանները, մեկնելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և անձին առևանգելու և ֆիզակական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այնուհետև ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել էին Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35774 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց