211652_close_icon
views-count2293 դիտում article-date 10:16 22-01-2019

ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանին զանգահարած մարդը մահացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը ևս նրան չկալանավորի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գևորգյանի դեմ, և այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ ևս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար: Նաև ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գևորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր