211652_close_icon
views-count1976 դիտում article-date 22:24 26-04-2021

Առայժմ անհայտ պատճառով դատարանի նախագահի ԺՊ Մնացական Մարտիրոսյանը Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել է Գագիկ Պողոսյանին

Ապրիլի 24-ին, երբ քննիչը կալանավորման միջնորդություն մուտք արեց դատարան, ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ու նիստը պետք է կայանար այսօր՝ ժամը 11։00-ին։

Այսօր՝ ժամը 10։30-ին, զանգահարեցի դատարան՝ տիկին Գրիգորյանին, ինձ ասացին, որ գործը վերամակագրվել է, այլևս իրանց մոտ չէ, այլ գտնվում է Գագիկ Պողոսյանի մոտ։

Այս մասին Yerkir.am–ի հետ զրույցում հայտնեց ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Այսօրվա դատական նիստի ժամանակ բարձրացրեցի այդ հարցը, քանզ  որ ի սկզբանե բացարկի հարց է քննարկվում։ Խնդրեցի դատավորին՝ պարզաբանել՝ ինչ պատճառով է ի սկզբանե վերամակագրվել Տաթևիկ Գրիգորյանին, այնուհետև վերամակագրվել Գագիկ Պողոսյանին։ Դատավոր Պողոսյանն այս հարցի պատասխանը չուներ. նա առաջին անգամ էր տեղեկանում, որ գործը ի սկզբանե այլ դատավորի է մակագրվել և նոր՝ վերամակագրվել իրեն։

Այդ իսկ պատճառով բացարկի արդյունավետ իրականացման իրավունքից օգտվելու համար դիմել եմ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանին՝ պատճառները պարզելու և համապատասխան փաստաթղթերը ստանալու համար, թե մակագրման ընթացքում խախտումներ կա՞ն, նաև՝ հասկանալու համար՝ բացարկի համար կա՞ն հիմքեր, թե՞ոչ, և արդյո՞ք այդ դատարանը կարող է պատշաճ դատարան համարվել, թե՞ ոչ»,- նշեց փաստաբանը։

Նիստը հետաձգվեց և կկայանա ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին։

Փաստորեն, առայժմ անհայտ է, թե ինչ պատճառով է դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանը Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել Գագիկ Պողոսյանին։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր