ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը իր այսօրվա նիստում մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշեց, որ նման որոշում կայացվել է հիմք ընդունելով այն, որ ԲԴԽ որոշմամբ հունիսի 3–ից դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են։
Նշենք, որ Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»: