211652_close_icon
views-count1214 դիտում article-date 09:14 22-01-2019

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4752792.html#player-start-time=2.221412]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Բրիտանիայի տարածքում նյարդային նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով, մինչդեռ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ կապված անձինք մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մոգերինիի խոսքով, պատժամիջոցներ ընդունելու որոշումը հենված է «ամուր իրավական հիմքի վրա». «Եվրոպական միությունը միշտ աջակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին և շարունակելու է դրան հետևել՝ արգելափակելով դրանց օգտոգործումն այլ ուժերի կողմից»: Եվրամիության արտգործնախարարների ընդունած որոշումը նախատեսում է արգելել իր տարածք ինը անձանց մուտքը և նրանց դրամական միջոցների սառեցում: Առանձին պատժամիջոցներ են ընդունվել Սիրիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի դեմ: Պատժամիջոցների տակ գտնվող ինը անձանցից հինգը կապված են սիրիական հետազոտական կենտրոնի աշխատանքների հետ: Ռուսաստանի չորս քաղաքացիներից երկուսը 2018-ի մարտին բրիտանական Սալզբրիում նյարդային նյութ կիրառելու մեջ մեղադրվողներն են, մյուս երկուսը՝ նրանց ղեկավարները, այդ թվում՝ ռուսական ռազմական հետախուզական ծառայության փոխտնօրենը: «Այսօրվա որոշումը լրացնում է մեր գործողությունները՝ ուղղված քիմիական զենքերի և ընդհանրապես՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և օգտագործման բացահայտմանն ու կանխարգելմանը», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ում խոսքով, Եվրամիության անդամ պետությունները շարունակելու են կոշտ պատժամիջոցներ կիրառել զանգվածային ոչնչացման զենք օգտագործող բոլոր ուժերի դեմ:

Նմանատիպ նյութեր