1473 դիտում
13:50 21-01-2019
Թերեզա Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 21-ին խորհրդարանին կներկայացնի Brexit-ի վերաբերյալ նորացված պլանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես կոչված «Բ պլանը» Թերեզա Մեյը հարկադրված կլինի հրապարակել այն պատճառով, որ նրա նախորդ գործարքը, որը համաձայնեցվել Էր Եվրամիության հետ, անցյալ շաբաթ տապալվեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
Դաունինգ սթրիթում հայտնել են, որ խորհրդարանում ելույթից առաջ Մեյը Բրիտանիայի մի շարք նախարարների հետ հանդիպումներ Է պլանավորել Չեքերսի քաղամերձ նստավայրում: Brexit-ի վերաբերյալ Մեյի նոր պլանի մանրամասները չեն հրապարակվում, սակայն զանգվածային լրատվամիջոցներն սպասում են, որ վարչապետն ստիպված կլինի Էապաս փոխել համաձայնագրի նկատմամբ իր դիրքորոշումը, որպեսզի իր կողմը գրավի լեյբորիստներին:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանի անդամները կկարողանան ուղղումներ մտցնել Թերեզա Մեյի առաջարկության մեջ: Դա նշանակում Է, որ պատգամավորները կկարողանան արտահայտել Brexit-ի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք նրանք կարող են ներկայացնել քվեարկության, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
22:05 29-09-2017
Թերեզա Մեյը գոհ է Եվրամիության հետ Brexit-ի բանակցությունների առաջընթացից
3958 դիտում
15:57 22-01-2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
6611 դիտում
21:44 04-06-2017
Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա
Այս բաժնից
772 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել