211652_close_icon

Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա

views-count6914 դիտում article-date 21:44 04-06-2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ խոսելով վարչապետական նստավայրի դիմաց, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: «Չնայած վերջին տարիներին նշանակալի առաջընթաց ենք գրանցել, բայց մեր երկրում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա»,- ասել է Մեյը՝ հավելելով, որ հարկավոր է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Թերեզա Մեյը հավելել է նաև, որ երկուշաբթի լիարժեք կերպով կվերսկսվի նախընտրական քարոզչական արշավը, իսկ ընտրությունները կկայանան նախատեսվածի պես՝ հինգշաբթի:

Նմանատիպ նյութեր