Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 20-ին, ժամը 02:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի 3-րդ փակուղու 2-րդ նրբանցքի տներից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են տան ննջասենյակի դուռը, հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Մ. Մ.-ին (ծնված 1926 թ.) և տեղափոխել մահճակալի վրա: