Ելենա Աղաջանովա. Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար
1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգ է հնչեցրել.
«Հարգելի հայրենակիցներ,
Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից:
Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ:
Նշենք նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով», գրել է Ելենան և լուսանկար տեղադրել, որտեղ նրա և ընտանիքի հասցեին սպառնալիք և վիրավորական արտահայտություններ են։