211652_close_icon
views-count3528 դիտում article-date 16:18 21-03-2018

Լավրովը խորհուրդ է տվել Լոնդոնին դադարել նյարդայնանալ ու անհանգստանալ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս-բրիտանական լարված հարաբերությունների ֆոնին հայտարարել է, որ բոլորի համար լավ կլիներ, եթե Լոնդոնը դադարեր նյարդայնանալ ու անհանգստանալ, հաղորդում է Ria Novosti-ն։ Հայտարարությունը նա արել է Ճապոնիայի իր գործընկեր Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս քայլերը «աշխարհով մեկ տենդի նման տարածվող գործողություններ են», որոնց միջոցով բրիտանական իշխանություններն առանց որևէ ապացույցի փորձում են իրենց գոծընկերներին համոզել, որ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի մահվան հետ առնչություն չունեն։ Հիեցնենք, որ Լոնդոնի ու Մոսկվաի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ բրիտանական քաղաքներից մեկում գտան Սկրիպալի ու նրա դստեր դիերը։ Բժշկական եզրակացության համաձայն՝ նրանց թունավորել են։

Նմանատիպ նյութեր