211652_close_icon
views-count1792 դիտում article-date 17:07 19-01-2019

Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի ու Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, կանցլերն այդ մասին նշել է Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ իր ելույթում։ «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-նշել է Մերկելը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, սակայն հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն:

Նմանատիպ նյութեր