9275 դիտում
23:40 18-01-2019
Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները
Ֆրանսիական ոստիկանությունը՝ Եվրոպոլի հետ համատեղ, ձերբակալել է կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։
Ինչպես նշվում է Եվրոպոլի հայտարարության մեջ, խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն եւ վեց անուն զենք։
Եվրոպոլում նշում են, որ գործողությունը մեծ հետաքննության մի մասն է, որի ընթացում օգնել են նաեւ Իսպանիան եւ Գերմանիան։ Կասկածյալները օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաները օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։
Եվրոպոլը տեղեկատվության փոխանակման միջոցով վերջին մեկուկես տարվա ընթացքում նպաստել է հետաքննության իրականացմանը։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
17:30 16-07-2015
Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալ. ՖԻՖԱ-ին մաֆիայի հետ համեմատելը վիրավորական է հենց մաֆիայի համար
1215 դիտում
14:15 01-12-2014
Ֆրանսիայում ձերբակալվել են վրացական մաֆիայի 10 անդամներ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7703 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը