211652_close_icon
views-count1243 դիտում article-date 11:47 11-05-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Hyundai»-ն և «BYD»-ը, որոնք հայտնվել են կանաչ գազոնում․ վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են մեկնել հիվանդանոց։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Գրիգորյանը և պարեկներ Վլադիմիր Վաթյանը, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Կարապետյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ մինչ նրանց ժամանումը որոշ վարորդների կողմից ստեղծվել էր արհեստական խցանում՝ ավտոմեքենաները կայանելու համար, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց տարածքում երթևեկությունը վերականգնվել է։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր