Նիցցայում իտալական մաֆիայի պարագլուխ է ձերբակալվել
Ֆրանսիայի հարավում գտնվող Նիցցա քաղաքում ձերբակալվել է «կամորա» նեապոլյան մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Անտոնիո Լո Ռուսոն, ով 4 տարի արդարադատությունից թաքնվում էր: Նրա ձերբակալման մասին հայտնել է Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն։
Ըստ նրա խոսքերի՝ պարագլխի ձերբակալման օպերացիան ֆրանսիացի ոստկանների օգնությամբ իրականացրել են իտալացի կարաբիներները։ Նրա հետ միասյին ձերբակալվել է նաև Լելե մականվամբ ազգականը, ով հետախուզվում էր սպանության փորձի համար։
Լո Ռուսոն Իտալիայի 100 ամենահետախուզվող հանցագործներից մեկն է։ Նա թմրադեղերի անօրինական կազմակերության ստեղծման և դրանց վաճառքով զբաղվելու համար 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Ըստ «La Reppublica» թերթի հաղորդման Լո Ռուսոն «Նապոլի» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է և շատ մտերիմ է խաղացողներից մի քանիսի հետ։