2159 դիտում
11:51 18-01-2019
Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված երկիր․ Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
Աշխարհով մեկ անազատ երկրներում ապրող մարդիկ սկսել են ընդդիմանալ իրենց երկրների բռնապետ ղեկավարներին: Այս մասին հինգշաբթի հրապարակված նոր զեկույցի մեջ հայտարարում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4747923.html#player-set-time=2.517201]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Հետաքրքիր է, որ այս միտումը նկատվում է նույնիսկ ամենադաժան պետություններում», - Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի խոսքով, թե՛ սեփական քաղաքացիներին ռմբակոծող Սիրիայի ղեկավարությունը և թե՛ Յեմենում միլիոնավոր մարդկանց ծայրահեղ աղքատության հասցրած սաուդների դաշինքը խիստ հակահարված ստացան ինչպես միջազգային ասպարեզում այնպես էլ՝ սեփական երկրներում:
Միևնույն ժամանակ, ժողովրդավարության ավանդական պահապան երկրները 2018-ին համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանությամբ գրեթե չեն զբաղվել, ավելացրել է Ռոթը.
«Թրամփը զբաղված էր իրեն բարեկամական թվացող բռնապետների գովաբանությամբ, Բրիտանիան զբաղված էր Բրեքզիտով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոստումները իրականություն չդարձան: Նույնիսկ Գերմանիայում կանցլեր Մերքելի դիրքերը թուլացան աջակողմյան ուժերի ջանքերով»:
Իրականում 2018-ին միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ արդյունքների էին հասնում միասնական դիրքերից հանդես եկող փոքր և միջին ժողովրդավար երկրները, որոնց ճնշումները հաճախ լուրջ դրական հետևանքների էր բերում, նշում է Քենեթ Ռոթը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, զեկույցում առաջին հերթին ընդգծվում է երկրում անցած «Թավշյա հեղափոխությունը»: «Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ գրանցած երկիր», - նշված է զեկույցում: Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Հայաստանում առկա էին իրավապահների կողմից գործադրված բռնություններ, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, բռնություններ և խտրականություն միասեռականների նկատմամբ:
Հարևան Ադրբեջանում «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակը 2018-ին չի բարելավել», Թուրքիայում Ռեջեփ Էրդողանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, իսկ Իրանում շարունակվել են իշխանության դեմ բողոքող քաղաքացիների ձերբակալություններն ու սպանությունները: Ռուսաստանում իշխանություններն ուժեղացրել են ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմաբ, իսկ Եվրամիությունը կանգնել է նոր խնդրի առաջ.
«Լեհաստանն ու Հունգարիան իմ կարծիքով Եվրամիության ներսում ժողովրդավար սկզբունքների համար երկու հիմնական սպառնալիքն են», - Քենեթ Ռոթի խոսքով, պաշտպանելով մարդու իրավունքներն իր սահմաններից դուրս, Եվրամիությունը չի ակնկալել, որ լուրջ խնդիրներ կունենա նաև իր ներսում, ուստի, որևէ մեխանիզմներ դրա համար չի նախատեսել:
Նմանատիպ նյութեր
5041 դիտում
20:20 18-01-2018
Human Rights Watch-ի 2018-ի զեկույցը լավատեսություն է ներշնչում. «Ամերիկայի ձայն»
2495 դիտում
09:13 16-01-2020
Հավակնոտ բարեփոխումներ Հայաստանում՝ մարդու իրավունքների ոլորտում. Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը