2495 դիտում
09:13 16-01-2020
Հավակնոտ բարեփոխումներ Հայաստանում՝ մարդու իրավունքների ոլորտում. Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանում 2018-ին իշխանության եկած ուժերը հայտարարել են հավակնոտ բարեփոխումների օրակարգ տնտեսական եւ դատական ոլորտներում, նշված է անվանի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տարեկան զեկույցում: Այդուհանդերձ, մարդու իրավունքների ոլորտի հետ կապված որոշ խնդիրներ Հայաստանում մնում են: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5247254.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Կազմակերպության «2020 Համաշխարհային Զեկույց»-ում նշված է, որ Հայաստանում առկա խնդիրներն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնությանն ու սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությանը: 2019-ի առաջին կիսամյակում միայն իրավապահները Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված 331 գործ են հարուցել, սակայն, կանանց եւ երեխաների պաշտպանության հարցը չի կարգավորվել: Միասեռականների նկատմամբ Հայաստանում բռնությունների դեպքերն էլ ավելի բարդ է հաշվարկել, քանի որ հաճախ հանրային ճնշման պատճառով տուժածները ոստիկանություն հաղորդում չեն ներկայացնում:
Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Իրավապաշտպանների գնահատմամբ, այս երկրի իշխանությունները կոշտ վերահսկողության տակ են պահում հասարակությունը, նվազեցնում քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, բացառում մամուլի ազատության որեւէ արտահայտումներ:
Վրաստանում իշխանությունները 2019-ին չարդարացված բռնություն են գործադրել ամռանը խաղաղ ցույցերը ցրելու նպատակով, իսկ Rustavi 2 հեռուստաալիքի գործարքը ճնշման տակ իրականացնելու արդյունքում հարված է հասցվել երկրում ազատ խոսքին:
Անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է նաեւ Ռուսաստանում, Թուրքիայում եւ Իրանում: Այդ երեք երկրների իշխանություններն կոշտ արգելափակել են իրենց քաղաքացիների խաղաղ բողոքելու իրավունքն ու պատժել ցույցերի մասնակիցներին: Ռուսաստանում անհիմն ընտրապայքարից հանվել են բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի իշխանության բոլոր ճյուղերն իր վերահսկողության տակ է վերցրել, իսկ Իրանում տեղի են ունեցել ցուցարարների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքեր:
Մարդու իրավունքների համար արմատական խնդիր է Չինաստանը, որի իշխանությունների կարծիքով, մարդու իրավունքներն այդ երկրի համար էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում, նշված է Human Rights Watch-ի զեկույցում: Չինաստանն էլ իր հերթին էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար: Այսպես, Չինաստանը խախտում է մարդու իրավունքները ոչ միայն սեփական երկրի ներսում այլեւ՝ սահմաններից դուրս, նշում է Human Rights Watch կազմակերպության փորձագետ Յաքուի Վանգը: Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի կարծիքով, սա «վերջին տասնամյակներին Չինաստանում առավել հուժկու բռնաճնշումներն են, որոնք կարելի է երեւի թե համեմատել Մշակութային Հեղափոխության ժամանակների հետ»:
Չինաստանը քննադատության հետ համաձայն չէ, պնդելով, որ հետապնդվողները, այդ թվում եւ Հոնգ Կոնգի բողոքավորները, խախտում են օրենքը:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
23:39 14-10-2024
COP29-ը հյուրընկալող Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի. Human Rights Watch
4063 դիտում
18:56 18-01-2018
Human Rights Watch-ը Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է մատնանշում
5038 դիտում
20:20 18-01-2018
Human Rights Watch-ի 2018-ի զեկույցը լավատեսություն է ներշնչում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը