211652_close_icon

Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանից հետո. «Փաստ»

views-count1610 դիտում article-date 09:24 16-01-2019
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22-ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա: Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաև այս պաշտոնից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր