211652_close_icon
views-count54540 դիտում article-date 19:40 15-01-2019

ՌԴ Վորոնեժ տանող ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 7 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 15:15-ի սահմաններում ՌԴ Վորոնեժ տանող մայրուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Կուրսկ-Բորիսոգլեբսկ ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 7 զոհ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել ընթացող 2 մեքենայի: Բախման հետևանքով բոլոր 3 մեքենաներում հրդեհ է բռնկվել: Մահացած 7 անձանց ինքնությունը ճշտվում է: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր