4569 դիտում
15:41 15-01-2019
Բարելավվում են հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 9 միավոր շարժասայլակ:
Շարժասայլակներից 6-ը գերատեսչության աշխատակիցներին նվիրաբերել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին ԱԻ նախարարություն կատարած այցի ընթացքում:
Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Մեր աշխատակիցների պայմանների բարելավումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է:
ԱԻ նախարարությունը ձեռք է բերել շարժասայլակներ, և այս գործընթացը շարունակական է լինելու: Շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր աշխատանքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
14:30 03-08-2016
Հանրապետության մարզերում ֆիզիկական ակտիվության խթանման պայմանները բարելավվում են
3205 դիտում
20:54 15-06-2017
Արագ ահազանգեր հատուկ կարիքավոր մարդկանց համար՝ «ՍՕՍ» կոճակի միջոցով
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին