211652_close_icon
views-count4637 դիտում article-date 14:09 15-01-2019

Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը: Իր ուղերձում Իրանի նախագահը առողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր