211652_close_icon
views-count974 դիտում article-date 15:32 15-01-2019

Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Եգիպտոսի ԱԳՆ փոխնախարարին

Հունվարի 14-ին Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԵԱՀ ԱԳ փոխնախարար, պետական արարողակարգի պետ դեսպան Հաթեմ Թագելդինին (Hatem Tageldin)։ Հաթեմ Թագելդինը շնորհավորեց Կարեն Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարեն Գրիգորյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրելու հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ։ Զրուցակիցներն ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները՝ անդրադարձ կատարելով Եգիպտոսում հայ համայնքի մեծ ներդրմանը Եգիպտոսի մշակութային և հասարակական կյանքում։

Նմանատիպ նյութեր