211652_close_icon
views-count1194 դիտում article-date 12:20 12-02-2019

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարին

Փետրվարի 11-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին (Vasyl Bodnar)։ Շնորհավորելով դեսպան Սեյրանյանին Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ Վասիլ Բոդնարը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հայ դիվանագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի բոլոր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային բնագավառներում կապերն ամրապնդելու համար։ Առանձնակի կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը։ Կողմերը պայմանավորվեցին հնարավոր միջոցները գործադրել հայ-ուկրաինական հարաբերությունների դրական օրակարգ ձևավորելու և ընդլայնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր