5220 դիտում
12:15 15-01-2019
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Վահագն Գրիգորյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը
Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է իր նախկին աշխատանքն ավելի նախընտրելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/960765.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
«Որևէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երևի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել»,- ասաց Սիմոնյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, ապա այդ մասին ԱԺ նախագահը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Նմանատիպ նյութեր
15687 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
980 դիտում
14:07 07-06-2019
Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու արձանագրությունը
2258 դիտում
21:16 20-07-2021
ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս. Ալեքսանդր Խաչատուրյան
Այս բաժնից
649 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
586 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ