Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Թուխիկյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե (Թուխիկյան) Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:
Այս մասին տեղեկացնում է ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մայիս 30-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում նա չէր բացառել գործունեությունը կառավարությունում շարունակելու հնարավորությունը: