211652_close_icon
views-count954 դիտում article-date 11:04 15-01-2019

Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: Այս մասին նա ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում: «Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: Մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է, եթե կլինեն ավելի լավ առաջարկներ, պատրաստ ենք լսել, քննարկել»,- ասաց Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև իրենց կարծիքով երկրի համար առաջնահերթ խնդիրներին՝ պետության հզորացմանը, ներդրումների ավելացմանը, մի շարք երկրների հետ հարաբերությունների բարելավմանը և Արցախի հիմնախնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը:

Նմանատիպ նյութեր