211652_close_icon
views-count1824 դիտում article-date 19:32 14-01-2019

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 14 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հետևյալ համամասնությամբ՝ Իմ քայլը դաշինք` 15-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 3-ական»,- նշեց Մուկուչյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի փետրվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր