211652_close_icon
views-count3522 դիտում article-date 19:33 31-08-2018

ԿԸՀ-ն բաշխել է Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 31-ին գումարված հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 262-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք ` 41-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:

Նմանատիպ նյութեր