«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: