«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրեց Հայկ Մարությանի թեկնածությունը
Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:
Վարչությունը որոշեց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը:
Այդ մասին կուսակցության վարչության նիստի ավարտից հետո հայտարարեց կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: