211652_close_icon
views-count1690 դիտում article-date 11:38 14-01-2019

Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանն էլ ազատվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Տիգրան Ուլիխանյան ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով նրանք «Իմ քայլը» դաշինքով ստացել են պատգամավորական մանդատներ:

Նմանատիպ նյութեր